Մայիսյան ամենամյա 14-րդ ստեղծագործական հավաքի սահմաններում՝ նախագծային բաց պարապմունք՝ միջին դպրոցի հարթակում՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոցների մեդիալրագրողների մասնկացութամբ

Կլոր սեղանի ձևաչափով մայիսի 15-ին ժամը 13:00-ից մինչ 13:40 ընկած ժամանակահատվածում Միջին դպրոցի գրադարանում կանցկացվի բաց պարապմունք՝ միջդպրոցական մեդիալրագրության պարապմունքի երկու կարևոր թեմաների քննարկում:

Ուսուցում  դպրոցների մեդիալրագրողների ստացած գիտելիքների քննարկմամբ և փոխանակմամբ:

Քննարկման համար ընկրել եմ երկու թեմա, որոնք առավել ակտուալ եմ համարում և որոնց վերաբերյալ քննարկումները առավել հետաքրքիր են սովորողների համար:

Թեմա 1. Լրատվական աղբյուրներ:

Թեման կարևորել եմ այն պատճառով, որ աղբյուրների, դրանց հետ ճիշտ ու գրագետ աշխատանքի անհրաժեշտությունն ունեն ոչ միայն լրագրողները, այլ վերջին ժամանակներում սոցիալական հարթակներում ակտիվության ավելացման զուգահեռ նաև ցանկացած օգտատեր, ով որոշակի պարբերականությամ իրեն տրամադրված հարթակն օգտագործում է լրատվություն հրապարակելու և տարածելու համար:

Այստեղ կարևոր խնդիրներից է նախ ճիշտ ու հավաստի աղբյուրի ընտրությունը, աղբյուրի տեղեկատվության կոնտեքստային ճիշտ ընտրությունը, իինչպես նաև հետագայում աղբյուրին տրվող հղումն ու դրա կարևորությունը՝ գրագողություն, անհավաստի ու մտացածին տեղեկատվության տարափից ապագայում խուսափելու նպատակով; Ուստի քննարկումը կողմերի մոտ առաջ կբերի թեմայի շուրջ ավելի անալիտիկ մոտեցում, որը թեմայի յուրացման կարևոր նախապայմանն է:

 

Թեմա 2. Մեդիաանվտանգություն:

Թեման կարևորել եմ կրկին վերջին շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաներից ու սոցիալական տարատեսակ հարթակնեում հասարակության տարբեր ներկայացուցիչների օրեցօր ավելի ու ավելի ակտիվ գորունեությամբ պայմանավորված: Այս իրավիճակում ոլորտի իրավական ոչ այնքան հստակ ու համակարգված վերահսկողությունը բազմաթիվ վտանգների ու խնդիրների պոտենցիալ թիրախ է  դարձում յուրաքանչյուր օգտագործողի: Ապագայում ավելի կիրթ ու սեփական իրավուքնները, ոլորտում նաև պարտականությունները հստակ գիտակցող քաղաքացիներ ունենալու համար թեման ավելի քան օրհասական է:

Քննարկմանը կմասնակցեն Հյուիսսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան դպրոցների մեդիալրագրողները:

Սովորողները ուսումնական նախորդ շրջանների ընթացքում բազմիցս տարատեսակ օինակներով քննարկել ու ամրապնդել են թեմաները, պարապմունքների ընթացքում առաջ քաշել սեփական տեսակետներն ու դիրքորոշումները: Քննարկմանը կմասնակցեն նաև նրանց ոչ լրագրող տարեկիցները՝ թեմային ծանոթանալու, կողմնակի կարծիքի հնարավորություն ապահովեու համար:

Կլոր սեղանի շրջաակներում համագործակցում ենք արմավիրի մարզի Նորակերտ համայնքի դպրոցի հետ: Քննարկմանը կմասնակցեն, կտեղեկանան ու իրենց տեսակետներով կկիսվեն գյուղի դպրոցի ուսուցիչներն ու սովորողները:

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started