Այցելություն Եղեգնաձորի երկրագիտական թանգարան

Մեդիարլարգորղների և 3-րդ դասարանցիների խմբով մայիսի 10-ին կայցելենք Եղեգնաձորի երկրագիտական թանգարան:

Նախագծի ընթացքը.

 

Սովորողների ամար հատակին փռվում են հին հայկական նախշերով գորգեր, սովորողները զինված են թղթերով ու մատիտներով; Նրանք արտանկարում են գորգերի նախընտրած նախշերն ու վերջում ներկայացնում թանգարանում համակարգող, ազգագրագետ Մանան Առաքելյանին, ով էլ մանրամասն նկարագրում է նախշի կառուցվածքը, բացատրում նշանակություն ու խորհուրդը;

Նպատակը

 

նախագծի նպատակն է տարատարիք սովորողներին ներկայացնել ազգային մշակույթի այս ճյուղը, որպես լուրջ խորհուրդ ու իմաստ պարունակող ուղղություն:

Սեփական ձեռքերով դրանք արտապատկերելն էլ հնարավորություն է տալիս ոչ միայն պգտագործել տարածական արվեստի ձևն ու գործիքները; Սա հնարավորություն կտա ավելի պատկերավոր դարձնել հիշողության մեջ ազգային նախշերն ու գույները, յուրացնել դրանք; Իսկ ընդհանուր քննարկումն ու հարցերին պատասխան ստանալու հնարավորությունը էլ ավելի հետաքրքիր կդարձնի ընթացքը: Ակամա ուսուցում՝ առանց հատուկ ջանքերի, հիշելու համար առանց հատուկ լարվածության:

Պայմաններ

Սովորողները ներկայանում են թղթերով, մատիտներով, նչես նաև տեսա և լուսանկարչական գործիքներով: Նրանք արդյունքում պետք է թանգարանից տանեն գեղեցիկ ու խոսուն ֆոտոշարեր և տեսանյութեր:

 

Նախագծին մասնակցում են Նելլի Կարապետյանը և Արուսյակ Հոխիկյանը:

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started