Կլոր սեղան-քննարկում.Դպիր-ը՝ որպես հեղինակային կրթական ցանցի կարևորագույն հանգույց

Ցանցային հարթակներից օգտվելու հնարավորությունը առավելապես հեշտացրել կամ ուղղակի հնարավոր է դարձրել ցանցային մանկավարժության տարածումը:

Բլոգային միջավայրում սեփական փորձն ու դիտարկումները բաց, հասանելի դարձնելով՝ Հայաստանի ու նաև երկրի սամաններից դուրս արդեն ցանցն իր հերթական ճյուղերն է ստեղծում, որ երբեմն տարերային ու անվերահսկելի ուղղություններով տարածվում է ու ճյուղավորվում:

Իսկական ցանց՝ ցանցին հատուկ ընթացքով ու բոլոր զարգացումներով:

Նույն այդ սկզբունքով կարևոր է հատկապես տեսակով մանկավարժական հանրագիտարան հիշեցնող Դպիր պարբերականը:

Այստեղ յուրաքանչյուրի համար հասանելի տարբերակով տեղադրված են կրթահամալիրի տարբեր դպրոցներում, տարատարիք սովորողների միջավայրում կատարված դիտարկումները, ուսումնասիրությունները, անհատական կրթական պլաների օրինակներ: Կոնկրետ անհատական կրթական ծրագրերը, որքան էլ երբեմն խիստ անհատական են, այստեղ հաճախ նաև հենց հատուկ սովորողի ու նրան հետաքրքրող, անհրաժեշտ ուղղությունների հաշվարկով, սակայն կիրառելի են որպես մոտեցում, որես կիրառված փորձ ունեցող, արդյունքներ տված գործունեության, աշխատանքի նմուշ, օրինակ:

Ներառականության փորձի տարածումը ևս խիստ կարևոր լինելով՝ չի անտեսվում պարբերականում և խոսքը ոչ միայն հատուկ կարիքներ ունեցող սաների, այլ հաճախ միջավայրին մատչելի լեզվին, մշակույթին չտիրապետողների մասին է: Իզուր չէ, որ կրթահամալիրն իր մոտեցման ակունքներում դրել է ամբողջովին ներառականության կարևորագույն սկզբունքը: Հետևաբար թեմային անդրադարձերն ու կլոր սեղանների, քննարկումների վերաերյալ մշակումները դառնում են կարևոր փորձ, դիտարկում, որ ամեն հերթական անգամ նորից հղկվում է ու մշակվում ՝ անհրաժեշտությունից ելնելով ու նորից զետեղվում բաց ու հանրային հրապարակման ձևով:

Կրթահամալիրի բաց, հեղինակային մանկավարժությունը որպես օրինակ է հանդես գալիս, Դպիր-ը առաջ է բերում ու մի կետում հարմար տեղավորում օգտակար ու կարևոր գրականությունը, մանկավարժական առաջավոր ձեռնարկներն ու հրապարակումները:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started