Մեդիա առանց սահմանների նախագծի մեկնարկը տրված է. լրագրողներ բոլոր դպրոցների, միացե՜ք… Տեսանյութ

Նախագծի մեկնարկը տրված է: Այսուհետ պարբերաբար համատեղ պարապմունքներով մեդիալրագրողները իրար հետ կկիսվեն իրենց փորձով ու ձեռք բերած հմտություններով, ինչպես օրերս տեղի ունեցավ Հյուսիսի դպրոցում, ուր պարապմունքի ժամանել էին նաև Արևմտյան դպրոցի մեդիալրագրողները:

Պարապմունքի առաջին րոպեներին երկու դօրոցների սովորողները կիսվեցին իրենց սովորած կարևոր հմտություններով, խորհուրդներ տվեցին միմյանց, օրինակ, թե ինչպես պետք է մոտենալ անծանոթ կամ ծանոթ որևէ մեկին և հարց տալ այնպես, որ մերժում չստանան, ինչպես չի կարելի առանց զգուշացնելու տեսանկարահանել անծանոթ մարդկանց, ինչ կարող է լինել նման պարագայում և այլ շատ կարևոր ու արդիական հարցեր:

Պարապմոնքի երկրորդ հիմնակնա մասն արդեն խաղ էր՝ մեդիամարտավարություն:

Սովորողները բաժանվեցին պայմանական երկու խմբի: Ես հանդես էի գալիս տեղեկատվության աղբյուրի դերում, որից յուրաքանչյուր թիմ իրավունք ուներ ստանալուերկուական տեղեկատվությաուն՝ հակառակորդ թիմի, կամ սեփական թիմի վերաբերյալ:

Թիմերից պատվիրակությունները, թիմի կազմի որոշմամբ, ստացան իրենց հարցերի պատասխաններն ու առանձնացան՝ քննարկելու ստացված տեղեկատվության հետ վարվելու մարտավարությունը՝ հրապարակել, թե ոչ, ինչպե սմատուցել, որ չտուժի սեփական թիմն ու չօգնեն հակառակորդ թիմին:

Ընդունված որոշումների մասին թիմերը հայտնեցին արդեն հրապարակային, քննարկվեցին որոշման արդյունավետության ու վտանգավորության աստիճանը:

Հետաքրքիր է, որ երկրորդ թիմը պարզապես նախընտրեց լռել, քանի որ վստահ չէր իրականացվելիք քայլերի արդյունավետության համար:

Թիմերից երկուսն էլ հաղթեցին հավասար հաշվով՝ առաջին թիմը լավ մշակված մարտավարության, երկրորդ թիմը սխալներից ու ապատեղեկատվությունից խուսափելու ու հասարակությանը սխալ ու թյուր տեղեկատվությամբ չսնելու որոշման համար:

 

Պետք էր տեսնել արևմուտքցիների խանդավառությունը այցի առիթով. ոգևորությունը ուներ մի քանի պատճառ. հանդիպում տարեկից-ընկերների հետ, հետաքրքիր խաղ-քննարկում, հիացմունքը Հյուսիսի գեղարվեստ-աշխարհով ու միջավայրով:

Հյուրընկալ հյուսիսցիներն էլ տան տիրոջ իրավունքով հյուրընկալեցին ու սիրով անցկացրին պարապմունքը՝ վստահ լինելով, որ սա դեռ սկիզբն է:

Հանդիպումների շարքը շարունակական է…

Առաջիկայում նման ձևաչափով կհանդիպեն նաև կրթահամալիրի այլ դպրոցների մեդիալրագրողների խմբեր:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started