Ալեքսանդր Լապշինի գրառումը՝ իր բլոգում և սոցիալական ցանցերում. թարգմանություն

Վաղուց ես այնպես չէի հուզվել, ինչպես վերջերս երևանյան դպրոցներից մեկում՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում՝  10-12 տարեկան աշակերտների մոտ ելույթից առաջ (կրթահամալիրը կազմված է մի քանի դպրոցներից): Մի բան է զրուցել մեծերի հետ՝ իրենց կանխատեսելի հարցերով և իմ կողմից նախապատրաստված պատասխաններով…

Ժամանակակից երեխաները միամիտ և անմիջական են, բայց, այդուհանդերձ, շատ ավելի խելացի են, քան մեք կարող էինք պատկերացնել: Իսկ Հայաստանի պես բարդ ճակատագրով երկրում, որը շուրջ  30 տարի պատերազմական իրավիճակում է, երեխաները նաև շատ իրատես են:

Ինձ զարմացրեց նաև այն, որ երևանյան դպրոցներում սովորող երեխաների բացարձակ մեծամասնությունը հրաշալի խոսում է ռուսերեն լեզվով, չնայած, որ Հայաստանում ռուսական դպրոցներ գրեթե չեն մնացել, իսկ այն դպրոցները, որտեղ եղել եմ, առհասարակ ռուսական չէին: Ասեմ ավելին, երեխաները հաճախ ռուսերենի իմացությամբ գերազանցում են նաև ծնողներին, ովքեր լեզուն սովորել են դպրոցներում ու համալսարաններում և պրակտիկայի բացակայության պատճառով ուղղակի սկսել են մոռանալ: Արդյոք սա պարադոքս չէ:

Սա երևանյան Մալաթիա-Սեբաստիա թաղամասն է, որ ժողովուրդը, չգիտես ինչու, Բանգլադեշ է անվանել: Ի պատիվ բանգլադեշցիների պետք է ասել, որ ձեզ մոտ շատ մաքուր է ու կոկիկ՝ այդ անհրապույր անունը կրելու համար:

Իսկ դուք գիտե՞ք՝ ինչ բան է իսկական Բանգլադեշը: Կարդացեք իմ գրառումներն այդ՝ աշխարհի ամենակեղտոտ ու ամենաաղքատ երկիր կատարած իմ ճամփորդության մասին:

Իսկ Երևանում այն սովորական թաղամաս է, որ ոչնչով չի տարբերվում մյուսներից:

Թաղամասում դպրոցները շատ են ու գտնվում են իրարից ոչ մեծ հեռավորության վրա:

Ինձ դպրոցում հենց մուտքի մոտից դիմավորեցին դասավանդողներն ու դպրոցականները:

Գնում ենք ներքին բակով, որտեղ երեխաներն իրենք են մշակում ծառերն ու խոտածածկը, իրենց ձեռքով թռչունների համար բույն են պատրաստում և չեն մոռանում այնտեղ կեր լցնել թռչունների համար:

Ինձ դա հիշեցրեց իմ  անցյալը, հատկապես՝ տարրական դասարաններս, երբ վերակառուցումը դեռ համատարած կոլլապսի չէր հանգել: Մենք էլ աշխատանքի ուսուցման ժամերին թռչնաբույն էինք պատրաստում, այգիներում էլ հետևում էինք սկյուռիկներին:

Հաճելի է, որ այս ամենն այստեղ պահպանվել է:

Սա էլ ճաշարան է կրտսեր սովորողների համար: Երեխաները սնվում են պարզ, բայց առողջ սնունդով. ոչ մի տապակած ու յուղոտ սնունդ:

Մի քանի րոպեից երեխաների հետ հանդիպումն է, իսկ մինչ այդ փոքրիկ հյուրասիրություն՝ այգուց:

Երեխաների հետ խոսում ենք բլոգի, ճամփորդությունների և սոցիալական ցանցերի մասին:

Կրտսեր խմբերում ցերեկվա քնի ժամն է: Ուշադրություն դարձրեք՝ ինչպես են նրանք քնում՝ հատակին, բարակ ներքնակների վրա: Այստեղ մահճակալներ չկան: Սա հատուկ ոճ է: Ճապոնիայում էլ է այդպես: Հիշո՞ւմ եք իմ պատմությունները ՝ Ծագող արևի երկիր կատարած իմ ճամփորդության մասին: Իչպես հայտնի է, ճապոնացիներն իրենց տներում քնում են բարակ ներքնակների վրա՝ հատակին, իսկ ավանդական ճապոնական հյուրանոցները ուղղակի զարմացնում են իրենց ասկետիզմով:

Այս դպրոցում երեխաներին նաև մանկուց սովորեցնում են տեսակավորել աղբը:

Ցանկացած դպրոցական ձեզ այստեղ կարող է բացատրել, որ պլաստիկն ու թուղթը պետք է առանձնացնել,  հակառակ դեպքում աղբը վերամշակող գործարանում դրանք ճիշտ վերամշակել չեն կարողանա, և բնությունը կաղտոտվի: Ամեն բան ավելի քան լուրջ է:

Այստեղ բոլոր սենյակները open space ոճով են. ապակիներ՝ պատերի փոխարեն: Թափանցիկությունը դպրոցի կարևորագույն սկզբունքներից մեկն է:

Նկարչություն…

Բուսաբանություն՝ սեփական ձեռքերով. երեխաները մշակում են ոսպ ու ոլոռ և հետևում աճին:

Լողավազան էլ կա:

Բայց ինձ համար իսկական բացահայտում էր ոչ այնքան դպրոցը: Դպրոցում ամեն բան նորմալ էր. Ճիշտ այնպես, ինչպես պետք է լիներ:

Ես չէի սպասում, որ դպրոցը ուներ ոչ մեծ տարածություն, որտեղ երեխաները սովորում են ընկերություն անել կենդանիների հետ ու խնամել նրանց: Այստեղ մի իսկական ագարակ կա՝ թռչուններով, կենդանիներով և ձիավարության համար նախատեսված հատուկ տարածքով:

Ագարակում նաև թոնիր կա, որտեղ երեխաներն իրենք կարողանում են լավաշ թխել՝ իհարկե, մեծահասակների հսկողությամբ միայն, հետո իրենք էլ իրենց ճաշարաններում վայելում են թխված լավաշը:

Դպրոցականները ոչ միայն գալիս են ու շփվում ձիերի հետ, այլ նաև խնամում են նրանց, կերակրում են, ոմանք սովորում են նաև ձիավարել:

…Մեկ էլ հանկարծ՝ մի իշուկ. զարմանալի ընկերասեր, որ անչափ շատ էր սիրում փոքրիկներին:

Բազմաթիվ քաղաքների բնակիչներ,  ինչպես նույն Մոսկվայում, կսարսափեին կենդանի ձիերից: Իսկ ահա տեղացի դպրոցականները սովոր են նրանց հետ շփմանը. նրանք դրան սովորում են մանկուց. ոչ ոք չի վախենում մոտենալ ու անգամ  սանրել այս կենդանիներին:

Ագարակի սագերն ու բադերն էլ ձու են ածում, դրանք եփում են ու հյուրասիրում երեխաներին՝ նախաճաշին: Մի անհանգստացեք. այստեղ կան հատուկ մասնագետներ, ովքեր հետևում են, որ թռչուններն առողջ լինեն, նրանց տված ձուն էլ պիտանի՝ սննդի մեջ օգտագործելու համար:

Բնականաբար, մի քանի տասնյակ թռչուններ չեն կարող ձվով ապահովել այդքան դպրոցականների, ու անհրաժեշտ ձվի մի մասը, միևնույն է, գնվում է խանութներից: Բայց կարևորն այն է, որ երեխաները մանկուց հասկանում են՝  որտեղից է բնության մեջ առաջանում ձուն:

Այստեղ ապրում են նաև շներ՝ այդ թվում նաև ահեղ ալաբայը: Բայց նա ամենևին չար չէ ու սիրով խաղում է երեխաների հետ, երբ նրանք գալիս են խնամելու և զբոսնելու իրենց հետ ագարակի տարածքում:

Դպրոցում գործում է նաև հիպոթերապիա, որով, ասենք, դաունի համախտանիշով երեխաներին սովորեցնում են շփվել կենդանիների, մասնավորապես, ձիու հետ: Դա ոչ միայն նպաստում է երեխայի սոցիալականացմանը, այլ նաև զարգացնում է շարժողական մատորիկան: Սա ցուցված է հատկապես հիվանդության ծանր տեսակով տառապող երեխաներին:

Ահա և այն ամենը, ինչ ուզում էի պատմել ձեզ…

 

 

 

 

 

 

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started