Հետտոնական բացիկ

Հետտոնական բացիկ նախագիծն իրականացնելու ենք մեդիալրագրության բոլոր խմբերում՝ հունվար ամսվա ընթացքում:

Նախագիծը յուրահատուկ է նրանով, որ հետազոտում է տրամադրություններ՝ արդեն տոներից հետո: Լրագրող սովորողները զրուցելու են տարբեր բնագավառի մարդկանց հետ, նկարահանելու ենք պատահական անցորդներին, ինչպես նաև նկարահանումներ կկատարենք դպրոցներում և ուղղակի փողոցներում, խանութներում և անգամ տաքսու վարորդների հետ:

Արդյունքում կստանանք աշխույժ, դինամիկ տեսանյութեր, որոնք ավելի շատ կարճամետրաժ ֆիլմի նման կլինեն՝ իրենց ձևաչափով:

Նպատակը

  • սկսել աշխատել ստատիկ կադրերով
  • սովորել աշխատել կարճ ու ոչ ամբողջական խոսք պարունակող նյութի հետ
  • մտածել վերջնական արտադրանքի համար անհրաժեշտ դետալ-կադրերի ուղղությամբ
  • մաս առ մաս հավաքել բոլոր դետալ-կադրերն ու տտեղծել մեկ ամբողջական սյուժե
  • սովորել կառավարել նախապես նշված ժամանակը
  • ռացիոնալ օգտագործել ունեցած նյութն ու զատել կարևորն անկարևորից, երբ ժամանակը կարգավորելու հարց է առաջանում (աշխատելու եմ ստեղծել նման իրավիճակներ ու փնտրել ստեղծագործական լուծումը՝ սովորողների հետ միասին)
  • խճանկարի սկզբունքով ստանալ մեկ ամբողջական տեսանյութ. բարդ աշխատանք է, որ զարգացնում է ռեժիսորական մտածողությունը, առանց որի չի կարող նկարահանվել անգամ ամենապարզ մասնագիտական կամ ուղղակի ամփոփ կառուցված նյութը

Նպատակները

  • Ունենալ տոնական տրամադրությունների վերաբերյալ մեկ ամբողջական նյութ
  • ապահովել նախագծի առջև դրված բոլոր խնդիրների իրագործումը

Արդյունքում

Սովորողները ունենում են իրենց խմբի տեսանյութը՝ որպես միասնական աշխատանքի արդյունք:

Աշխատանքի ընթացքի վերաբերալ սովորողների գրառումները կհրապարակվեն ուսումնական բլոգներում և դպրոցների ենթակայքերում:

Նոր Պրես pictures-ը ներկայացնում է…

Մեդիա Հարավը ներկայացնում է…

Բամբասում ենք Ձմեռ պապիկից Հետտոնական բացիկի առաջին մինի-ֆիլմը՝ Միդինֆոյի մեդիալրագրողներից

Հետտոնական բացիկ. մինի ֆիլմ՝ Արևելքի մեդիալրագրողներից

Մեդիաշնորհանդես Արևելքից

Մեդիաշնորհանդես. Հետտոնական գրամադրություններն է ներկայացնում Մեդիա Հարավը

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started