Իրական ու բացառիկ հարսանիք՝ Արատեսում

Հոկտեմբերի 27-ին Վայոց ձորի Արատես բնակավայրում բացառիկ հարսանիք է: Ամուսնանում են Վայոց ձորի փոխմարզպետ Նանե Բագրատունին և ճարտարապետ Վարազդատ Իգիթյանը:

Հարսանիքի բացառիկությունը անցկացման վայրին, ծիսական ավանդույթների պահպանմանը տրված կարևորության, ինչպես նաև բաց միջավայրում անցկացման մեջ է: Զույգը կարևորել է նաև հարսանիքի հայրենագիտական ձեռքբերումների հնարավորությունը:

Հարսանիքի ծիսական մասն անց է կացվելու Արատես բնակավայրում, որտեղ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դպրական կենտրոնն է: Այստեղ հարսանեկան արարողության նախապատրաստման աշխատանքները կազմակերպվել է կրթահամալիրի տեխնոլոգիա դասավանդողների, սովորողների ու տարբեր մասնախմբերի օգնությամբ՝ օգտագործելով արատեսյան բնության պարգևները: Արդյունքում ստացվել է բնական միջավայրում՝ բնական միջոցների կիրառմամբ ազգայինի համադրությամբ գեղեցիկ պատկեր:

Նորապսակներն իրենց կյանքի այս մասնավոր առիթը հանրայնացնելու հարցում կարևոր շեշտեր են դրել. հանրությանը հնրավորինս շատ տեղեկացնել Վայոց ձորի մշակութային ու բնական հարստության մասին: «Մենք չէինք կարող այս առիթը չօգտագործել: Կարևոր է, որ դրսում էլ մարդիկ իմանան Հայաստան աշխարհի այս գողտրիկ, հարուստ ներուժով անկյունի մասին: Կարևոր է, որ այն հետաքրքրի զբոսաշրջիկներին, պատմաբաններին ու հնէաբաններին»,-կիսվում է Նանեն ու ավելացնում, որ հարսանեկան արարողության մի մասն էլ անց են կացնելու Եղեգնաձորի ամֆիթատրոնում, կրկին բացօթյա պայմաններում: Հատկանշական է, որ բոլոր արարողություննորը նախատեսված են՝ հաշվի առնելով հանրության ազատ ու  անմիջական մասնակցությունը դրանց:

Նանեի ու Վարազդատի ինչպես նշանադրության, այնպես էլ հարսանեկան հագուստի վրա ազգային նախշերի դրվագներ են: Մոմիկ ճարտարապետի հեղինակած նախշերն են, որոնք խորհրդանշում են բարօրություն և հավերժություն: Ի դեպ, հարսանեկան արարողությունների մի մասին համար ընտրված ամֆիթատրոնը գտնվում է հենց Մոմիկի անվան պուրակում:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s